Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ունկնդրին ներկայացվեց Տիգրան Մանսուրյանի կամերային ստեղծագործությունների ընտրանին

Ունկնդրին ներկայացվեց Տիգրան Մանսուրյանի կամերային ստեղծագործությունների ընտրանին
05.09.2019 | 16:12

Սեպտեմբերի 4-ին «Մաեստրո Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի շրջանակներում Երևանում հնչեց մեր ժամանակների մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կամերային գործերի ընտրանին։ Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում մեկնարկած համերգաշարը ներկայացնում է մաեստրո Մանսուրյանի կինոերաժշտությունը, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները։

Կամերային երաժշտության տան լեփ-լեցուն դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Սարյանի անվան լարային քառյակը հնչեցրեց Թիվ 3 լարային կվարտետը։ Քառյակի առաջին ջութակ Էրիկ Մանուկյանը նշում է, որ առաջին անգամ են կատարում Մանսուրյանի այդ ստեղծագործությունը, որը բավականին բարդ է և՛ ռիթմի, և՛ տեմպի առումով։ Այս ընթացքում քառյակի երաժիշտներն աշխատել են հեղինակի հետ և բավականություն ստացել։ Էրիկ Մանուկյանը նկատում է, որ Եվրոպայում հաճախ են հնչում Մանսուրյանի հատկապես սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, և այս համերգաշարը լավ հնարավորություն է մեր ունկնդրին ծանոթացնելու Մանսուրյանի դասական գործերին։


Երեկոյի ընթացքում կատարվեցին Մանսուրյանի կամերային այլ ստեղծագործություններ նույնպես։ Հանդես եկան դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, սոպրանո Աննա Ավդալյանը։
Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։
Նշենք, որ «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ